12/12/2024

Մարտի 8-ին ծաղիկ նվիրելը կամ սուրճ հյուրսաիրելը օրենքի շրջանակներո՞ւմ է․ Վարդանյանը՝ ԱՆ փոխնախարարին

Մարտի 8-ին ծաղիկ նվիրելը կամ սուրճ հյուրսաիրելը օրենքի շրջանակներո՞ւմ է։

Այս հարցին այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, պաշոտանական պարտականությունների հետ կապված նվերների ընդունման սահմանափակման հարցի քննարկման ժամանակ, անդրադարձավ հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Վերջինս հարց ուղղեց արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին․ «Խնդրում եմ այս հարցին անդրադառնանք, և եթե հնարավորություն կա այդպիսի առաջարկ քննարկենք և մտցնենք նախագծի մեջ։ Ես որևէ հանցավոր վարքագիծ ունենալու ցանկություն չունեմ, բայց չեմ ուզում հրաժարվել սուրճ խմելու կամ առաջարկելու իրավունքից և ս չեմ ուզում զրկվել, խդնրում եմ փորձենք անդրադառնալ, թե ինչ ենք անելու հետագայում։ Չգիտեմ՝ օրենքը կխախտեմ, թե չէ, բայց Մարտի 8-ին հաստատ շնորհավորելու եմ»։

Կարապետյանը արձագանքելով Վարդանյանին նկատեց՝ այդ մանարամասն կարգավորումները ևս նախատեսված են հակակոռուպիցոն ռազմավարությունով։

Վերջինս ի պատասխան պատգամավորի հարցին՝ կատակեց, ասելով․ «Կներեք, որ Ձեզ կրակն եմ գցում»․ «Մարտի ութի նվերները, հաշվի առնելով, նրանց սիմվոլիզմն ու վստահ լինելով, որ դրանք չեն հետապնդելու նպատակ, ազդեցություն չեն գործելու Ձեր գործընկերների վրա, Դուք բնականաբար կաշկանդված չեք լինի իրականացնել շնորահավորանքը»։

Նրա խոսքով՝ պաշտոնական պարտականություների հետ կապված որևէ նվերի ընդունումը դառնալու է սահմանափակ, և 160 հազար դրամի գերազանցող որևէ նվեր, բացառությամբ մերձավոր ազգականից ստացած, պետք է լինի տաբու։

«Ինչ վերաբերվում է հյուսրասիրություններին, ապա մեր ներկա կարգավորումները վերաբերվում են միջազգային հանդիպումների ու գործողումների շրջանակներում տրված հյուրասիրություններին։ Այս հացը նույնպես հետագա քննարկումների ընթացքում դառնալու է խնդրո առարկա։ Մենք հանել էինք այն բաժինը, որ պետք է հաշվետվույուն իրականացվեր, թե ում հետ է այդ հյուրասիրությունը տեղի ունեցել»,- ասաց Կարապետյանը։