27/07/2024

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանք բոլորն էլ մեզ սիրում են. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։

Այս մասին «Գիտելիք. Առաջինը» նշանաբանով ուսումնական մարաթոնի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, այստեղ անհրաժեշտ է քաղաքական կամք, մենք այն ունենք մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսություն, մեր կողմից դա էլ կա: Վստահ եմ, որ այս դժվարությունները կանցնեն: Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»։

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. «Եվ նրանք ռուսաստանցի են, նրանք այստեղ իրենց լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնակի բնույթը»:

Ռուսաստանը Հռոմի ստատուտի կողմ չէ և հետևաբար չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որևէ որոշում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դատարանի կողմից հեռահար ավիացիայի ռուս հրամանատարներ Սերգեյ Կոբիլաշի և Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովի ձերբակալման օրդերները. «Մենք կանոնադրության կողմ չենք, մենք դա չենք ճանաչում: Սա ՄՔԴ-ի՝ Ռուսաստանի վերաբերյալ առաջին որոշումը չէ»։

Հիշեցնենք՝ ՄՔԴ-ն ավելի վաղ ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ կապված Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ: Պեսկովը նաև նշել է, որ ՄՔԴ-ում «տարբեր փակ գործընթացներ են ընթանում»։

Ավելի վաղ ՄՔԴ-ն մամուլի հաղորդագրություն էր հրապարակել, որում հայտնել էր Կոբիլաշի և Սոկոլովի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ երկուսն էլ պատասխանատու են Ուկրաինայի հակամարտության համատեքստում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: