ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի։ Նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությունը դռնփակ նիստում ներկայացրել է գործող մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը:
Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նշել է, որ Խաչատրյանը դատական նիստին մասնակցել է պատգարակի վրա պառկած վիճակում։ Սա է եղել պատճառը, որ, ըստ պաշտպանի, միջնորդել են նիստը դռնփակ անցկացնել։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն դատախազը նաև ներկայացրել էր դեկտեմբերին, որը դատարանը կրկին մերժել էր։

Բաց մի թողեք
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը
Համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում