Մարտի 6-ին՝ ժամը 21։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ. Դ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև բախվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1977 թ.), որն էլ՝ «Renault» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1990 թ.):
«Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota», «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։
Բաց մի թողեք
Ռուսաստանը քաղաքացիությունից կզրկի այն միգրանտներին, ովքեր զինվորական երդում չեն տվել
Կրակը մարելուց հետո դի է հայտնաբերվել. մանրամասներ Ջրառատի հրդեհից
Աշտարակ քաղաքում ֆերմա է այրվել. մանրամասներ