27/07/2024

Հնդկաստանում 7 հոգով բռնաբարել են հայտնի բլոգերին, իսկ ամուսնուն՝ ծեծել. մանրամասներ. Լուսանկար

Հնդկաստանում յոթ տղամարդ հարձակվել են մոտոցիկլետներով աշխարհով մեկ շրջող իսպանացի զույգի վրա։ Ամուսնուն ծեծել են, իսկ կնոջը՝ բռնաբարել։ Այս մասին հայտնել է հնդկական NDTV-ին։

Իրենց բլոգում կատարվածի մասին խոսել են նաեւ իրենք՝ տուժածները։

Նշվում է, որ մոտոցիկլետներով ժամանելով Հնդկաստան՝ նրանք վրան են խփել Ջարխանդ նահանգի Դումկա թաղամասի հեռավոր վայրում։ Մարտի 2-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել: 28-ամյա ճանապարհորդուհին պատմել է, որ իրեն բռնաբարել են յոթ տղամարդիկ, իսկ իր 64-ամյա ամուսինը ծեծի է ենթարկվել:

Տուժածներին հաջողվել է ոստիկանություն կանչել։ 28-ամյա կինը և նրա 64-ամյա ուղեկիցը տեղափոխվել են հիվանդանոց։ Բժշկական օգնություն ստանալուց հետո ոստիկանները ամուսիններին հսկողության տակ են պահել կառավարական հյուրատանը:

Արդեն մարտի 3-ին իրավապահները հայտարարել են երեք կասկածյալների բերման ենթարկելու մասին:

Զույգը մոտ հինգ տարի առաջ մոտոցիկլետներով շրջագայության է մեկնել աշխարհով մեկ։ Ինստագրամի իրենց էջում, որն ունի ավելի քան 260 հազար հետևորդ, նրանք գրել են, որ հասցրել են այցելել 66 երկիր՝ անցնելով 170 հազար կիլոմետր՝ հաղթահարելով Իսպանիայից Պակիստան ընկած ճանապարհը։

Օտարերկրյա զբոսաշրջիկների վրա հարձակումը զայրույթ է առաջացրել համացանցում՝ կապված Հնդկաստանում սեռական բռնության բարձր մակարդակի հետ: Մասնավորապես, ամերիկացի գրող և լրագրող Դեյվիդ Ջոզեֆ Վոլոդզկոն նշել է, որ երբեք աշխարհում ոչ մի տեղ չի տեսել սեռական ագրեսիայի նման մակարդակ։ Նա կանանց զգուշացրել է միայնակ չմեկնել այդ երկիր։

Ընդհանուր առմամբ, ըստ Հանցագործության գրանցման ազգային բյուրոյի, 2022 թվականին Հնդկաստանում ամեն օր մոտ 90 բռնաբարություն է տեղի ունեցել:

May be an image of 2 people and motorcycle