Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Ռուսաստանում բնակվող հայերի վերաբերյալ արած հայտարարությանը:
«Եվ ինչ, Պեսկով, հի-հի-հի…
Հայաստանի ճակատագիրը որոշում են Հայաստանում ապրողները, Արա Աբրահամյանն էլ թող ձեզ անհուն սիրով սիրի։ Դրանից Հայաստանի պետականության ընթացք չի կարող փոխվել։ Թե՞ Հայաստանի հայությունից մեծ հայկական սփյուռք ունենալը շեշտում եք նրանց սպառնալիքի տակ պահելու համար: Այ, այ, այ, բայց դա ֆաշիստ-տեռորիստի ձեռագիր է… Չէ որ նաչաթնիկն ասել է, որ դուք փրկիչ եք, ոչ թե տեռորիստ… Ինչպես ասել է Լավրովը, պետք է հստակեցնել՝ դուք պլանավորում եք ճնշել այդտեղի մեծ հայությա՞նը, թե՞ ուղղակի հի-հի-հի հպարտանում էիք»,- գրել է Սաֆարյանը:
Ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ՝ Պեսկովը ասել էր. «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանք ռուսաստանցի են, նրանք այստեղ իրենց լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնակի բնույթը»:
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան