ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (ՀԱՊՀ), շրջայց կատարել համալսարանի լսարաններում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շփվել ուսանողների հետ:
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Նախարարը մասնավորապես կարևորել է կրթություն- գիտություն-արտադրություն կապը, նաև հետազոտական բաղադրիչը՝ որպես այդ շղթայի մի մաս և նշել այդ ամենի համատեքստում Պոլիտեխնիկի հետ ինտենսիվ աշխատանքը։
Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է նաև, որ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ն՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, ունի ևս մեկ հուսալի գործընկեր, որի հետ սերտ աշխատանքի արդյունքում կարող են կարևոր բովանդակություն ստեղծել, ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական լուրջ ծրագրեր և աշխատանքներ իրագործելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից. Լուսանկար
Դադարեցնում եմ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Լուսանկար