Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքի վերացման միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստում կներկայացվի նոր միջնորդություն՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որպեսզի Լևոն Քոչարյանը կարողանա մեկնել Ժնև՝ մասնակցելու միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:
Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել:
2023-ի հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստում ստանալով պատգամավորի կարգավիճակ, ազատ արձակվեց:
Բաց մի թողեք
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում
«Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը