21/04/2024

Ողբերգական դեպք Ջրվեժում. հրդեհված տան բազմոցին տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել

Մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի մելքոնյան փողոցի թիվ տանը հրդդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջներրը մարել են այն: Մարելուց հետո նշված տանը՝ բազմոցին, հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը: