Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում զորավարժություններ են սկսել։
Այս մասին, ըստ «Արմենպրես»-ի, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առանձին համազորային բանակում անցկացվել են 2024 թվականի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները համազորային միավորումների համար:
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։






Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը» նոր միջնորդություն է ներկայացրել
Ցածրիկ էշելոններում խլվլացող Տիգրան Ավինյանի որոշմամբ լուծարվել է ռեժիսորի հաստիքը
Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին․ AntiCor