Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդներից մեկն է։
Բաց մի թողեք
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Վերին Պտղնիում հրդեհ է բռնկվել` ԲԻՍ 1 աստիճան․ Լուսանկար
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը. Լուսանկար