«Հինգշաբթի օրը Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին փուլով ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքային իշխանությունները վերջին պահին առանց ընդդիմադիր ավագանու անդամների են հարցը բերել օրակարգ ու միանձնյա ընդունել այն։
«Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցը օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ՝ հրատապի տակ. թե ո՞րն էր հրատապությունն այս հարցի, չեմ կարող ասել:
«Հանրային ձայն»-ի ներկայացուցիչները դուրս եկան ու չմասնակցեցին հանձնաժողովի նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչներից միայն Պեդրո Զարուկյանն էր ներկա, իսկ մերոնցից հանձնաժողովի 3 անդամներն էլ ներկա էին:
Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես, թվեր հրապարակելով, նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու մենք էլ լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենց անցկացրին նախագիծը՝ առանց ընդդիմության»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Տրանսպորտի թանկացման նախագիծը ընդգրկված է լինելու ավագանու՝ մարտի 12-ի նիստի օրակարգում. կներկայացվի արդեն վերջնական քննարկման ու կընդունվի:
Ավագանու ընդդիմադիր թեւը հակված է բոյկոտել նիստը։
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ կապիտալ շինարարության գործ է քննում, վարչության պետն ազատվել է աշխատանքից
Իրեն «լավ մասնագետ» հռչակած արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարուսել շատ է սիրել
Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան