27/07/2024

Մահվան ելքով վրաերթ «Հյուսիս-հարավ» կառուցվող ճանապարհին. մեքենայի հարվածից ճանապարհաշինարարը մոտ 30 մ հեռու է շպրտվել

Մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։

Վրաերթի ենթարկվածը մոտ 30 մ շպրտվել և հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ դեռևս չշահագործվող բետոնե հատվածում։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը աշխատում էր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում և եղել է ընկերոջ հետ, ով կարողացել է խուսափել վրաերթից:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։