Մարտի 10-ին` ժամը 11։24-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մետր) ընկել ձորը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ա. Հ.-ին (ծնված 1964 թ.) դուրս բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Բաց մի թողեք
2024 թվականի 8 ամիսների ընթացքում Հայաստանում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին
Երևանի ահռելի քանակով հասցեներում ջուր չի լինի
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում