Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռազմիկ Թ.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Բաց մի թողեք
Հասցրել են արդեն ջրի վերջին կաթիլին…
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում