Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել հետագայում Ռուսաստանի «սպառնալիքների» հանդիպելու դեպքում։
Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին:
«Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին որոշումը որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների պարագայում»,- ասել է պաշտոնյան՝ միաժամանակ նշելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում։
Բրիտանական խորհրդարանից ստացած գրավոր հարցմանն ի պատասխան Հիպին ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն աշխատել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության նոր ուղիներ:
«Մեծ Բրիտանիան ստորագրել է ԵԱՀԿ զենքի մատակարարումների էմբարգոն, և, հետևաբար, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի եղած սահմանափակումների շրջանակում: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար»,- ընդգծել է նա բրիտանական խորհրդարանին ուղղված իր պատասխանում։

Բաց մի թողեք
Մարին Լը Պենն ընդդեմ Ալիս Վայդելի․ ինչպես են ծայրահեղ աջերը ցանկանում վերափոխել ԵՄ-ն
Մերցի արևելյան մղձավանջը դեռ շատ հեռու է ավարտից
Իտալացի ծայրահեղ աջ գեներալը որսում է «մանոսֆերայի» (տղամարդկանց առցանց համայնքի) ձայները. Լուսանկար