12/12/2024

Արտակարգ դեպք՝ Ալավերդիում․ «Պեգաս» չգործող ռեստորանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. Լուսանկար

Մարտի 9-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասի «Պեգաս» ռեստորանի տարածքում տղամարդու դի կա։

Պարզվել է, որ «Պեգաս» չգործող ռեստորանի մոտ, Մ6 միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում մոտ 5 մետր բարձրությամբ հենապատի տակ է հայտնաբերվել մահացածի դին՝ ակնհայտ տարբեր մարմնական վնասվածքներով։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Թումանյանի քննչական բաժնի քննիչ Դ․ Հակոբյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գևորգ Գ․-ն է։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է դեպքին ականատես, ով հայտնել է, որ Գևորգ Գ․-ն լինելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, ճոճվելով քայլել է նշված վայրում, նստել է հենապատի վրա, ապա կարճ ժամանակում կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել։

Նշված տեղեկության հավաստիությունը ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։

Արտակարգ դեպք՝ Ալավերդիում․ «Պեգաս» չգործող ռեստորանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի