Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
Կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23 %-ը եղել են լիովին գոհ, 39 %-ը ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16 %-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։
Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62 %՝ 2023 թվականի մարտ ամսին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4 %-ով։
Հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։

Բաց մի թողեք
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Easy Love»․ Տեսանյութ
Վեհափառ Հայրապետի բացառիկ հարցազրույցը. ի՞նչ փակագծեր է բացում Գարեգին Բ-ն. Տեսանյութ
Հյուրընկալվել եմ «Երեկոն Շանթում» հաղորդմանը, որը կցուցադրվի հունիսի 3-ին՝ 22:40-ին. Փաշինյան