Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Բաց մի թողեք
Մասնագիտական խումբը որոշել է, որ համապատասխանում է ստանդարտներին. Ավանեսյանը՝ «Զարյա 3» նռնակների կիրառման մասին
Պարզվել է 8 մեքենայի վթարի հետևանքով տnւժածների ինքնությունը․ կլինիկական մաh տարած մի վիրավnր փրկվել է. Լուսանկար
Երրորդ հարկից ընկած 3-ամյա փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ