27/07/2024

Օսկարի 96-րդ մրցանակաբաշխությունը. ու՞մ է բաժին հասել բաղձալի արձանիկները

Ավարտվեց Օսկարի 96-րդ մրցանակաբաշխությունը. ու՞մ է բաժին հասել բաղձալի արձանիկները
Հոլիվուդը հայտարարել է Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության հաղթողներին։

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմը։

Կիլիան Մերֆին, ով Օփենհայմեր ֆիլմում մարմնավորել է Ռոբերտ Օպենհայմերին, ստացել է արձանիկը լավագույն դերասան անվանակարգում։

Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակը շահել է Էմմա Սթոունը, ով մարմնավորել է «Կորուսյալները և Կորածները» ֆիլմում գլխավոր հերոսուհի Բելլա Բաքսթերին։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Դևան Ջոյ Ռենդոլֆը The Leftovers ֆիլմի համար: Դրանում նա խաղում էր դպրոցի խոհարարի դերը, ով կորցրեց իր որդուն Վիետնամի պատերազմի ժամանակ։ Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը՝ ԱՄՆ Ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ Լյուիս Շտրաուսի դերի համար «Օպենհայմեր» ֆիլմում: Սա նրա առաջին Օսկարն է։

Լավագույն ֆիլմի մրցանակը ստացել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմը։ Լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակը ստացել է ճապոնացի մուլտիպլիկատոր Հայաո Միյաձակիի «Տղան և թռչունը» ֆիլմը։

Ամենաշատ Օսկար ստացավ «Օպենհայմեր» ֆիլմը։ Նա ստացել է մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ լավագույն ռեժիսոր, դերասան և երկրորդ պլանի դերասան, օպերատորական աշխատանք, մոնտաժ և սաունդթրեք: Ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև կինոակադեմիկոսների կողմից։