Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
Կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23 %-ը եղել են լիովին գոհ, 39 %-ը ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16 %-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։
Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62 %՝ 2023 թվականի մարտ ամսին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4 %-ով։
Հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։

Բաց մի թողեք
Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները
Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան լուսանկար է հրապարակել
«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»… երկու ամիս անց. Լուսանկարներ