ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։



Բաց մի թողեք
Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին. Լուսանկար
Չաղ Ռուստամը 21 օրով մնաց կալանքի տակ. Լուսանկար
Ում և ինչու են փորձել սպանել Հոբարձիի հյուրատան մոտ․ սպանության նախապատրաստության և փորձի դեպք է բացահայտվել. Տեսանյութ