Երկար և բուռն քննարկումներից հետո Երևանի ավագանու 32 անդամի կողմ և 2 դեմ ձայներով ընդունեց մայրաքաղաքի տրանսպորտի սակագնին վերաբերյալ լրամշակված նախագիծը։
Մինչ նախագծի քվեարկության դնելը ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը սույն նախագծի վերաբերյալ, իսկ դրանից առաջ նրանք պահանջել էին օրակարգից հանել նախագիծը:
Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահամանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անվճար երթևեկելու համար պետք է վճարել 88 հազար դրամ:
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Նշվում է, որ տոմսը էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը:
Առաջիկայում ծրագրեր կմշակվեն, որոնցով զեղչեր կնախատեսվեն ուսանողների, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերի համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է՝ արվել է այնպես, որ ով ավելի շատ է օգտվում տրանսպորտից, նրանց համար էժանանա գինը, ով ավելի քիչ է օգտվում, մի փոքր ավել վճարի:
Նա վստահեցրել է, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որի մասին բարձրաձայնվում էր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում:
Երևանի քաղաքապետարանի կայքում կհրապարակվի հաշվիչ, որ թույլ կտա ֆինանսական տեսանկյունից պլանավորել հանրային տրանսպորտից օգտվելը։
30 օր երթևեկելու համար սահմանվել է 9 000 դրամ։ Եռամսյակային փաթեթը 24 000 դրամ է, տարեկանը՝ 90 000 դրամ:
Նախատեսվում է ներդնել 90 րոպեանոց տոմսեր՝ 280-300 դրամ 3 ուղևորության համար, 1 օրվա համար՝ 880-900 դրամ՝ 8 երթևեկության համար, 7 օրվա համար՝ 4800-5000 դրամ՝ 30 ուղևորության համար։ Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում նախատեսված է մեկանգամյա օգտագործում:
Կներդրվեն նաև 30 օր (8800-9000 դրամ), 90 օր (23600-24000 դրամ) և 365 օր (88000-90000 դրամ) անսահմանափակ ճանապարհորդության հնարավորությամբ տոմսեր։
Ներդրվում է նաև ամսական 10 ուղևորության բազմակի օգտագործման տոմս (2100-2200 դրամ)։
Տոմս էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը:
Բաց մի թողեք
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում
Երևանում 73-ամյա պապը դանակnվ ու զենքnվ uպառնացել է 70-ամյա տատիկին․ ինչ է պատահել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ 37-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս մոտ 10 մետրից ընկել է և մաhացել