Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարահի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին ու գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
«Արթկոսմեդ»-ում ինչպես ու ինչու է մահացել պլաստիկ վիրահատվող պացիենտը
Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Ավինյան
Խոշոր վթար․ 500 մմ ջրատար է վնասվել, բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակով