Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ավարտական փուլում են արտահիվանդանոցային և մեկ ստացիոնար բաժանմունքների վերանորոգման և վերազինման աշխատանքները:
Նախարարին են ներկայացվել պացիենտներին տրամադրվող բուժօգնությունն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:
2023թ. տարեվերջին վերանորոգումից հետո գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքը:
Անահիտ Ավանեսյանը շրջայցի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատշաճ պայմանների ապահովումը` բացառելով կենտրոնում չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը:

Բաց մի թողեք
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
«Արժանապատիվ մահ»․ էֆթանազիան օրինականացրել են