Մերձմոսկովյան շրջանում թմրանյութերի արտադրության և տարածման գործով ձերբակալվել է Հայաստանի 3 քաղաքացի, լուծարվել է արգելված նյութերի արտադրության լաբորատորիան, հայտնել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
«Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային թաղամասի տարածքում իրականացվել է ՀՀ քաղաքացիներից ստեղծված հանցավոր խմբի գործունեությունը ճնշելու գործողություն, որը մասնագիտացած է եղել առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության և ինտերնետի միջոցով դրանց ապօրինի անկոնտակտ վաճառքի մեջ»,- հայտնել են հետախուզական ծառայությունում:
ԱԴԾ-ն նշել է՝ տեղեկություն է ստացվել, որ Մոսկվայի մարզում գործում է սինթետիկ թմրամիջոցների արտադրության գաղտնի լաբորատորիա՝ ի շահ մի քանի անօրինական առցանց խանութների։
«Բացահայտվել են կազմակերպված հանցավոր խմբի մասնակիցները, հաստատվել է նրանց ապօրինի գործունեության համակարգային բնույթը, թմրանյութերի լաբորատորիայի վայրից բերման են ենթարկվել ՀՀ երեք քաղաքացիներ: Առգրավվել են լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր, առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն»,- հայտնել են ԱԴԾ-ից։
ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել: Հանցավոր խմբի մասնակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։


Բաց մի թողեք
Անդրանիկ Օզանյանի նկարը դպրոցի ճակատային մասից չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է. Լուսանկար
Դոնբասը «պատմական Ռուսաստանին» վերադարձնող տրամաբանությունը վաղը կարող է Սյունիքը հանձնել «պատմական Ադրբեջանի» դատին
Արդեն բոլոր սահմաններն անցնում են