Մարտի 12-ին՝ ժամը 22:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Տաթև» վանական համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին այրվում է «Dodge Caravan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ն․):
Հրդեհը մեկուսացվել է մարտի 13-ին, ժամը 00:02-ին, մարվել՝ 00:40-ին։ Այրվել է ավտոմեքենան:
Բաց մի թողեք
Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի դին
Ջրասուզակներն ու փրկարարները որոնում են Կիևյան կամրջից գետը նետված քաղաքացուն. Լուսանկար
Զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է եղել․ ՊՆ-ն կրկնակի հայտարարություն է տարածել