Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։
Մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։ Սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։

Բաց մի թողեք
Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը