Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեկնաբանել է լուրերը, թե պատրաստվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցության հայտ ներկայացնել:
«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ Առուշանյանը մամուլի ուշադրության ակտիվ կենտրոնում է երեկվանից, երբ հայտնի դարձավ, որ ոչ սթափ վիճակում Երևանում վարել է «000 OO 00» համարանիշով մեքենան և մեկ տարով զրկվել վարելու իրավունքից:
Մեքենայի վրա տեղադրված համարանիշը օրեր առաջ է Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, գնել աճուրդով:
Բաց մի թողեք
Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով. Սարգսյան
Հետևից խփողներն ու իմ ընկեր Արթուր Սարգսյանը․ Գալստյան
Ներկայիս դատական համակարգից արդար որոշում ակնկալելն անիմաստ է․ Գրիգորյան