Մարտի 9-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։
Կարճ ժամանակ անց ահազանգ էլ ստացվում է «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնում են, որ իրենց մոտ նշված հասցեից բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացի։
Պարզվել է, որ Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 14 հասցեում գործող գազալցակայանի սպասասրահի մոտ շուրջ 10 անձանց միջև տեղի է ունեցելծեծկռտուք, ովքեր միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ։
Այդ ընթացքում պարեկները փորձել են բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, որոնցից Երևանի բնակիչ 29-ամյա Վիլեն Գ․-ին տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մարինե Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի «77 ,, 777» համարանիշի ավտոմեքենայով իր ընկերների, Երևանի բնակիչներ 34-ամյա Նիկոլայ Պ․-ի, 24-ամյա Մարիաննա Խ․-ի և Վիլեն Գ․-ի հետ խանութից օգտվելու նպատակով մոտեցել են հիշյալ գազալցակայան, որտեղ վերջիններիս և գազալցակայանի աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Մարինե Շ․-ն, ուղևորներ Նիկոլայ Պ․-ն, Մարիաննա Խ.-ն և Վիլեն Գ․-ն գտնվել են ոչ սթափ վիճակում:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բաց մի թողեք
Ինքնաձիգ, 349 փամփուշտ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ և այլն․ «Աբովյան» ՔԿՀ-ի մոտ զինամթերք է հայտնաբերվել. Լուսանկար
Ամբողջական մանրամասներ․ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ ձերբակալվել է. Մեկը ցանկացել է այրել իրեն․ ՄԻՊ արձագանքը
Պաշտպանության նախարարին վերագրվող առանձնատան մասին հրապարակումը զրպարտություն է. Դատարանը գործով վճիռ է հրապարակել