Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
Լուրը հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Ըստ նրա՝ այլ մանրամասները պետք է հայտնի կոմիտեն։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հետ զրույցում նշեցին՝ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։






Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել