«Մի քանի օր առաջ Էդմոն Մարուքյանն իր դիմումի համաձայն ազատվել էր ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ չի կիսում Փաշինյանի տեսլականը, Ադրբեջանի պահանջով ԱՄՆ-ը դուրս է մնում բանակցություններից, իսկ ԵՄ-ն փաստացի Հայաստանի կարմիր գծերը խախտում է:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանի հրաժարականի պատճառն այն է, որ ինքը դժգոհ է եղել նրա աշխատանքից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի ու Մարուքյանի միջև «սև կատու» անցնելու և դեսպանի պաշտոնից ազատվելու իրական պատճառը Մարուքյանի՝ վերջին երեք ամսվա ընթացքում թվիթերյան ակտիվ գրառումներն են»:
Բաց մի թողեք
Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան
Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա
Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել