«Կարիք կա ցույց տալու, որ այս ծրագրերը միմյանց չեն բացառում, այլ ընդհակառակը՝ հնարավոր է փոխկապակցել»:
Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյնաը՝ անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրին:
«Որովհետև ՊՆ ծրագրերով մենք զինվորականների համար հնարավորություն ենք ստեղծում 2,7 միլիոն դրամ կանխավճարի վճարման, ինչպես նաև տոկոսների սուբսիդավորման: Եթե պարզվի, որ այս ծրագիրը կարելի է կապել սահմանային 16 միլիոնի հետ, այսինքն ավելացնել հիփոթեքային վարկ՝ ավելի մեծ տուն կառուցելու համար, մեզ համար հիանալի հնարավորություոններ կստեղծվի»,- նշեց Պապիկյանը:
Արձագանքելով վարչապետը նշեց. «Պարոն Պապիկյան, էդ արդեն 60 միլիոնին մոտեցաք, բայց մենք էլ պետք է նայենք՝ մեր կարգավորումները թույլ տալիս են, որ դրանք գումարվեն: Ստացվում է, սահմանամերձ բնակավայրերի ծրագիրը, եթե հետն էլ զինվորական լինի, հետն էլ երկրորդ և ավելի երեխա ունենա՝ 40 միլիոնին կմոտենա»
Բաց մի թողեք
Ներքին տեղահանվածները՝ ռուս-ուկրաինական պատերազմում ու նրանց խնդիրները
«Լամբադա» կամրջից կարգելվի հետադարձը
Սերժ Սարգսյանին առնչվող գործով դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են