Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
Լուրը հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Ըստ նրա՝ այլ մանրամասները պետք է հայտնի կոմիտեն։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հետ զրույցում նշեցին՝ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

Բաց մի թողեք
Հանրային տրանսպորտում տեսանյութը նկարահանած կինը նույնպես ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով. Լուսանկար
Սպանություն՝ Փարպի գյուղում․ հայտնի է պատճառը
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել