ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում իրականացված խուզարկության հետևանքով կան ձերբակալվածներ։
Տեղեկությունը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ մանրամասնելով, որ ձերբակալվածների թիվը հինգն է։ Նրանց կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված պաշտոնյան Քնարիկ Պետրոսյանն է։
Հիշեցնենք՝ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկությունն էր իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
Կոմիտեից պարզաբանել էին, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները