Հանրային Ձայն խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի երևանցիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ ստանձնելու եմ Երևանի ավագանու անդամի իմ լիզորությունները: Հաշվի առնելով վերջին ամիսների տարբեր ասեկոսեներ կապված այն միավորի վերաբերյալ, որի ցուցակով ես առաջադրվել եմ ավագանու անդամի թեկնածու, ցանկանում եմ հայտնել, որ ես ինչպես միշտ այնպես էլ հիմա գործելու եմ ի շահ մեր պետության և Երևանի։ Իմ համոզմունքների հիման վրա և ինձ վրա ազդեցություն չունեն ո՛չ նույն ցուցակով անցած ավագանու անդամները, ո՛չ էլ Վարդան Ղուկասյանը, քանի որ այն ճանապարհը, որով մենք անցնում էինք բաժանվել է և այլևս գոյություն չունի։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել