Երևանի քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով ձերբակալված պաշտոնատար անձը երկու ամսով կալանավորվել է։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
«Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ մարտի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էր մի քանի հոգի:
Բաց մի թողեք
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն. Տեսանյութ
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ
Լվացել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ