Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ ամենատարածված հարցերին:
«Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից». հարցին ի պատասխան՝ ՊԵԿ-ը տեղեկացրել է.
«Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում.
եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից,
եթե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում՝ պետությունից, համայնքից, անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից,
եթե ՀՀ տարածքում ձեռք է բերվում կամ կառուցվում է անհատական բնակելի տուն»։

Բաց մի թողեք
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել
Իսրայելական ֆինանսական լրատվամիջոցը բացահայտում է Կիպրոսի հետ 150 միլիոն եվրո արժողությամբ ռազմանավերի գործարքի մասին տեղեկությունը
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը