Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Այս մասին ասված է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Նովրուզի տոնի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորանքում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը մեր երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն, որը կնպաստի ապագա սերունդների համար տարածաշրջանի անվտանգությանը»,- ասվում է շնորհավորանքում։






Բաց մի թողեք
Նախկին կանցլերն ընդդեմ գործողի
Նոր ուժգին երկրաշարժ Թուրքիայում, Էրդողանն արձագանքել է
Թրամփը հայտարարել է, որ «սիրում է պատերազմներ դադարեցնել»