«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հարաբերությունները տեւական լարվածությունից հետո կարգավորվել են:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, երեկ Արարատ Միրզոյանը գնացել էր խորհրդարան՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները, ի տարբերություն նախորդ անգամների, բավականին լավ են ընդունել Միրզոյանին, նրա հետ զրուցել, հարցեր են քննարկել՝ առանց քամահրանքի ու ագրեսիայի:
Այսինքն՝ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ, ու նախկին լարվածությունն այլեւս չկա»:
Պետության թիվ մեկ դիվանագետը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երեկ խորհրդարանում կառավարության ծրագրի անցած տարվա հաշվետվությունը ներկայացնում էր անվտանգության ծառայության ուժեղացված հսկողության ներքո։ Նա խորհրդարան էր եկել մի քանի թիկնապահով, որոնցից մեկը քննարկման սենյակի ներսում էր հսկողություն իրականացնում, երկուսը՝ դռան մոտ։ Ընդ որում՝ սենյակ մուտք գործող լրագրողներից, չգիտես ինչու, պահանջում էին հանել եւ դրսում թողնել անգամ բաճկոնները, նոր ներս մտնել։
Միրզոյանը թերեւս չի հաղթահարում 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերվա վախերը։ Իսկ քննարկման կեսին, երբ ընդդիմադիրների հետ երկխոսությունը թեթեւ լեզվակռվի վերածվեց, եւ ձայները մի փոքր բարձրացան, ԱԺ անվտանգության որոշ աշխատակիցներ վազքով մոտեցան հանձնաժողովի սենյակին, որ շեֆին պաշտպանեն կին ընդդիմադիր պատգամավորներից։
Բաց մի թողեք
Մարդիկ ՔՊ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում
ՀՀ պարտքը սպասարկելու համար տարեկան ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը տոկոսն է, կեսը՝ մայր գումարը
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է