Միացյալ Նահանգների Ֆինանսների նախկին նախարար Սթիվեն Մնուչինը ստեղծել է ներդրողների խումբ՝ չինական ByteDance ընկերությանը պատկանող աշխարհի առաջատարներից մեկն համարվող TikTok սոցկայքը ձեռք բերելու համար։ Այս մասին նա հայտնել է CNBC-ի հետ զրույցում։
Մնուչինը այս հնարավոր գործարքը սկսել է նախաձեռնել այն բանից հետո, երբ ամերիկյան օրենսդիրները սկսեցին ուղիներ մշակել, որպեսզի ByteDance-ին ստիպեն կամ հրաժարվել TikTok-ից, կամ էլ բախվել ԱՄՆ տարածքում վերջինիս արգելափակման հետ։ Նախկին նախարարը կողմնակից է, որ այդ մասին օրենքն ամերիկացի օրենսդիրները ընդունեն եւ նաեւ կարծիք է հայտնել, որ հարկավոր է TikTok-ը պարզապես վաճառել։
«Դա հիանալի բիզնես է եւ ես մտադիր եմ ներդրողների խումբ հավաքել՝ TikTok-ը գնելու համար»,- ասել է Սթիվեն Մնուչինը։ Հիշեցնենք, որ Սթիվեն Մնուչինը ԱՄՆ Ֆինանսների նախարարն է եղել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ 17 թվականի փետրվարից մինչեւ 21 թվականի հունվարը։ Մինչ այդ, նա աշխատել է միջազգային մի շարք հեղինակավոր ընկերություններում, նաեւ ղեկավարել է ներդրումային ընկերություն։
Բաց մի թողեք
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. Լուսանկար
Բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը․ ամուսինները տեղում, իսկ 7-ամյա տղան հիվանդանոցում մահացել են. Լուսանկար
Մեքենան մխրճվել է կայանված բեռնատարի կցորդիչի մեջ․ ամուսիններն ու անչափահաս 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար