14/12/2024

ՌԴ ԿԸՀ կայքն ու պաշտոնական այլ պորտալներ նախագահական ընտրությունների առաջին օրը լայնամասշտաբ կիբերհարձակման են ենթարկվել

ՌԴ նախագահական ընտրությունների առաջին օրվա ընթացքում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, պետական ծառայությունների կայքի և այլ պորտալների վրա ավելի քան 90 հազար կիբերհարձակում է տեղի ունեցել։

«Իհարկե, երեկ մեր ռեսուրսների վրա տեղի են ունեցել շատ մեծ թվով հարձակումներ և հարձակման փորձեր. ավելի քան 90 հազար կիբերհարձակում է իրականացվել ընտրական պորտալների ռեսուրսների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հեռավար էլեկտրոնային քվեարկության կայքերի, Պետական ծառայությունների ռեսուրսների վրա»,- ասել է Լյապունովը՝ ընդգծելով, որ այս թիվն ութ անգամ գերազանցում է նախորդ տարի ընտրությունների օրը գրանցված կիբերհարձակումների թիվը:

«Ռոստելեկոմում» հայտնել են նաև, որ հարձակումներն իրականացվել են Ուկրաինայից, Արևմտյան Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։ Հաղորդվում է, որ դրանք բոլորը հետ են մղվել։

Բացի այդ, հաղորդվում է նաև ԿԸՀ-ի պաշտոնական կայքին և մի շարք այլ պաշտոնական կայքերին նման ավելի քան 100 պորտալի արգելափակման մասին։