27/07/2024

ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկել է նաև Ձմեռ պապը. Լուսանկար

Մարտի 15-ից մեկնարկած ՌԴ նախագահական ընտրությունները աչքի է ընկնում ոչ միայն բողոքի ակցիաների միջադեպերով, այլ հետաքրքիր դրվագներով․ այս անգամ էլ քվերակությանը մասնակցել է Ձմեռ պապը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վոլոգդայի մարզի նահանգապետի պաշտոնակատարի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ երկրի գլխավոր ձմեռային պապը քվեարկել է երեկ Վելիկի Ուստյուգ քաղաքի ընտրատեղամասում․ «Քո քաղաքացիական պարտքը կատարելը դժվար չէ, արի տեղամաս կամ հեռավար քվեարկիր, եթե դիմում ես ներկայացրել Պետական ծառայություններում, մեր երկրի, մեր երեխաների ապագան քո ձեռքերում է, ես իմ քաղաքացիական պարտքն արդեն կատարել եմ. այժմ մեզ այլ բաներ են սպասում։ Մենք պետք է պատրաստենք Վոլոգդայի շրջանը գարնանը»,- ասել է Ձմեռ պապը։

May be an image of 1 person and text