27/07/2024

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով կան տուժածներ․ Լուսանկար

Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում մարտի 16-ին ժամը 10։15-ի սահմաններում բախվել են «Opel» (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1979 թ.) և «Hyundai» (վարորդ՝ Ն. Թ., ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս. Ս.-ն (ծնված 1987 թ.), Մ. Ս.-ն (ծնված 2008 թ.) և Ս. Ս.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

May be an image of 2 people, car and road