Յոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցի Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որը տարածել են Reuters-ը և ANSA-ն։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»:
Փետրվարի վերջին Սպիտակ տան ներկայացւոցիչ Ջոն Քիրբին էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։
Պարբերականը միաժամանակ նշել է, որ Արևմուտքը դեռևս ապացույցներ չունի, որ Իրանը մտադիր է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին։ Սակայն G7-ը մտահոգություն է հայտնել, որ Իրանը չի բացառում նման տարբերակը։
Բաց մի թողեք
Իվանիշվիլիի որոշմամբ՝ Կոբախիձեն կթողնի Վրաստանի վարչապետի պաշտոնը
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և լրագրողներին, վերջ տալ բռնաճնշումներին
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ