Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո նոր ՊՈԱԿ է ստեղծվում, որը կոչվելու է Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։
«Հրապարակ» թերթը գրում է. Կազմակերպության ստեղծումը կառավարությունը հիմնավորում է այսպես. «Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար․․․»։
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի մշակմամբ, որոնք պետք է, ենթադրաբար, տեղեկատվական անվտանգություն ապահովեն։ Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1 միլիարդ 343 միլիոն 820 հազար, իսկ 2025թ. եւ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ շուրջ 1 միլիարդ 14 մլն 382 հազար դրամ։
Բաց մի թողեք
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից
ՔՊ վարչության նիստում պաշտոն են բաժանել, ովքեր են թեկնածուները
Զեկույց, թե՞ մահակ