Մարտի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։
Այդ օրը՝ ժամը 19։40-ին, նշված կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 2 ամսական երեխա է մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից․ նա 2 ամսական Հովհաննես Մ․-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Դեպքից 1 շաբաթ անց 90-ամյա տղամարդը կյանքից հեռացել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում
Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում հայտնաբերվել է կյանքից հեռացած կին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին