12/12/2024

«Կեսօր ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիա. քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել

Ռուսաստանի 14 քաղաքում առնվազն 51 մարդ է բերման ենթարկվել ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ, հայտնում է ОВД-Инфо-ն։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ամենաշատ բերման ենթարկվածները Կազանում են (առնվազն 23 մարդ) և Մոսկվայում (առնվազն 10 մարդ):

Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկության վերջին օրը ընդդիմությունն առաջարկել է «Կեսօր ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիան: