Բավարիայի Վյուրցբուրգի համալսարանի գիտնականները Հայաստանում փորձարկում են դեպի Մարս ապագա թռիչքների 2 ռոբոտ, ինչպես նաև նոր տիեզերական հանդերձներ:
Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը՝ նշելով, որ հետազոտական խումբը մինչև ապրիլի սկիզբը կմնա «լոլիկով և ձմերուկով հայտնի Արմաշ գյուղում»:

Փորձարկումներին մասնակցում է 2 կին և 4 տղամարդ, որոնք փորձում են նոր տեսակի սկաֆանդրները և դրանց փոխազդեցությունը ռոբոտների հետ լիակատար մեկուսացման պայմաններում։
Առաքելությանը կոչվում է Amadee-24, դրան մասնակցում է ավելի քան 200 գիտնական աշխարհի 26 երկրից։

Հետազոտության ընթացքում պայմանական «տիեզերագնացները» մշտական կապի մեջ են սիմուլյացված կառավարման կայանի հետ, որը գործում է Ավստրիայի տիեզերական ֆորումի և Հայաստանի տիեզերական գործակալության կողմից։ Մոտ տասը րոպե փոխանցման ուշացումն արհեստականորեն ներառվել է ռադիոհաղորդումների մեջ՝ այն ավելի մոտեցնելու համար Մարսի առաքելության իրական պայմաններին՝ հաշվի առնելով Երկրի և Մարսի միջև հեռավորությունը:
Պարբերականը նշում է, որ ըստ փորձագիտական կարծիքի, որ մոտ 15 տարի կպահանջվի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս։


Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար