Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և, ընդհանրապես, անդրատլանտյան անվտանգության համար:
Այս մասին Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք խրախուսում ենք խաղաղության գործընթացը և հույս ունենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։
«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն էլ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»: Կոչ եմ անում Ադրբեջանին կայուն խաղաղության հասնել Հայաստանի հետ»,- ընդգծել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան: Պաշտոնյան Բաքվից հետո կայցելի Վրաստան և Հայաստան։

Բաց մի թողեք
Ինչպես կարող է Չեռնոգորիան բարդացնել ԵՄ-ի արդեն լարված բյուջետային բանակցությունները
Ինչ է մեզ պատմում Էնդի Բըրնհեմի նոր կաբինետը Մեծ Բրիտանիայի ուղղության մասին
Եվրոպայի մոռացված կոշտ ուժը